Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

AN

23.07.2014

barev Dzez mi harc Bjishk jan yete axchik@ zrkvume kusutyunic et pahin inch petqa ani yete ankoxnum chi

ANI

23.07.2014

Barev dzez.xndrumem aseq inchpes e hnaravor vor knoj kusataxanty der chpaytac na karoxe hxi linel?

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

22.07.2014

Հարգելի Meri, օրգազմը սեռական գրգռման կուլմինացիան է՝ գագաթնակետը, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի բուռն զգացմուվ: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների /հիմնականում սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական, Ֆիզիկական կամ միջանձնային: Բորբոքումը նույնպես կարող է լուրջ խոչընդոտ լինել: Ամեն դեպքում կարելի է վերականգնել Ձեր օրգազմի ֆունկցիան, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինս պատճառները: Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե Դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում ունենաք օրգազմ, նույնիսկ ծննդաբերությունից հետո: Առողջ եղեք:

ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Ani, անհանգստանալու կարիք չկա: Դա կարող է զույգի հոգեֆիզիլոգիական և հոգեբանական խնդրի պատճառով լինել: Սարսափելի ոչինչ չկա:

Ani

22.07.2014

barev hargeli Bjishk.es amusnaca ev im amusnakan arachin gisher@ shat cavot er,es vaxenum ei amusnus shat qich ei mot toxnum cav@ cher asnum,es voch mi hajuyq chei stanum mi kerp dimanum ei cavin,heto hxiaca erexa uneca,amen inch veracav,aylevs cher cavum,uzum em imanal te inchu er aytpes?

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

22.07.2014

(2014-07-08 օրվա հարցի պատասխանը) Հարգեի Karen, Ձեր նկարագրած պատկերը կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարմամբ կամ բորբոքումով: Նման դեպքերում է ցանկալի է նաև կատարել սեռավարակների ստուգում: Ընդ որում՝ ստուգվել պետք է ԵՐԿՈՒՍՈՎ: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սեռական օրգանների հիգիենային /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով` օգտագործելով ինտիմ հիգիենայի համար նախատեսված գելեր/, օգտակար են նաև երիցուկի թուրմով լվացումները: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել` առանց տեսնելու և հետազոտելու: Սակայն որոշ դեպքերում /բարդացած/ անհրաժեշտ է կատարել հատուկ սեքսոլոգիական հետազոտություն` պատճառները պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Առողջ եղեք:
ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Nona, կուսաթաղանթը անատոմիորեն նորմայում տեղադրված է հեշտոցի նախադռնից հետ: Սակայն դարձյալ անատոմիորեն այն կարող է ատիպիկ տեղադրություն ունենալ` ավելի մոտ, կամ ավելի հեռադիր դիրք զբաղեցնի: Եթե անգամ ամուսանական առաջին գիշերը կուսազրկում տեղի չունեցավ, ապա մի՛ անհանգստացեք, այն կարող է ծննդաբերության ժամանակ լինել, կամ էլ վիրաբուժական միջամտությամբ:

Ani

21.07.2014

Barev dzez bjisk es amusnacel em bayc araji gisher vochinch chi exel u hingerord orna exel da inchic e

Nina

20.07.2014

Barev Bjishk jan.es 20 tarekan em.amusnacac em,amusins hima mots chi,uzum em inqnabavararmamb zbaxkvem chem karoxanum grgrvem,inch xorhurt ktaq?

Meri

18.07.2014

Barev dzez xndrum em patasxaneq es tari u kes e inch amusnacac em bayc shat qich depqerum em grgrvum kaseq inchpes anem vor grgrvem ayt erevuyt@ indz shat tha& e amusins shat ushadir e chi shtapum bayc es shat qich depqum em ir arnandam@ heshtocums zgum nshem vor es 20 tarekan em , u borboqum unem hnaravor e tariqic lini kam el borboqumic

Nona

18.07.2014

Es patrastvum em amusnanal,uxaki shaaaat hetaqrqir e kusataxant@ inch xorutyamb e gtnvum,kam normayum txamardu arnandami erkarutyun@ inchqan petk e lini,vor kusazrkum katarvi?????

Մեդ-Պրակտիկ

18.07.2014

Հարգելի Anaisa, նախ ճիշտ կլինի կրկնակի անգամ անցնեք հետազոտություն գարդներելլայի հայտնաբերման, կամ բացառման նպատակով: Իսկ ինչ վերաբերում է երկեղջյուր արգանդին Ձեզ գինեկոլոգներն ավելի մանրամասն կբացատրեն դրա առավելությունների ու թերությունների մասին: 

Մեդ-Պրակտիկ

18.07.2014

Հարգելի Jon, Ձեր նկարագրածն ասոցացվում է և՛ սեռավարակների,  սնկային ախտահարումների, և՛ անձնական հիգիենայի կանոնների խախտման հետ: Տնային պայմաններում ոչինչ հարկավոր չէ անել: Ավելի ճիշտ և գրագետ կլինի դիմել մաշկասեռավարակաբանի, անցնել համապատասխան հետազոտություններ և ստանալ բուժում: 

Anaisa

16.07.2014

Barev dzez hargeli bjishk xndrum em patasxaneq harcis.Motavorapes mek tari araj ayceleci ginekologi mot serakan shrter@ kax ein u dranic vax kar mots gnaci stugveci ev asacin vor vtangavor vochinch chka bayc ev mots kar artadrutyun spitak guyni tesqov qsuk vercrecin ev patasxan@ ekav gardnerela ev dex nshanakecin xmeci ev vorosh chapov ancav artadrutyun@ himanakanum erb mrsacnum em ayd jamanak el linuma artadrutyun asum en mtahogvelu ban chka linuma mrsacnelu depqum.Isk heto exo arecin ev argands erkexjur er.Arden mek amis e inch amusnacac em amusnus arandam@ borboqvac e bujvum e ev nor klini mer arajin [email protected] em karox e im mot xndir lini erexa chunenam kam ayd artadrutyun@ xangari bayc hima etpes chka artadrutyun

jon

16.07.2014

hargeli bjishk arnandamis glxiki vra erevumen tuyl karmir hetqer ev ev glxiki nerqevi hatvacum nuyn pes karmracutyun ev mrmur ka tuyl da inchi het e kapvac hnaravore ardyoq lini seravaraq ? ev arnandamis kashvi vra linumen tuyl chaqer ev mrmrume inchpes kareliye bujel ev inchi hetevanq e da naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

15.07.2014

Հարգելի ANUSH, իհարկե, Դուք ճիշտ եք կարդացել: Կուսաթաղանթի ամբողջականության պահպանման դեպքում անգամ հղիանալ հնարավոր է: Երեմն անգամ կուսազրկումը կարող է ծննդաբերության ժամանակ տեղի ունենալ:

Մեդ-Պրակտիկ

15.07.2014

Հարգելի NARINE, գարդներելան հանդիպում է բացառապես կանանց մոտ: Տղամարդիկ վարակվում են կանանցից անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ: Այո ցանկացած դեպքում գարդներելան վտանգավոր է:

Մեդ-Պրակտիկ

15.07.2014

Հարգելի Ani, տղամարդու առնանդամի չափսերը խիստ անհատական են: Բնականաբար, եթե տղամարդն ունի փոքր չափերի առնանդամ և աղջկա մոտ էլ կուսաթաղանթը ունի անատոմիորեն շեղված տեղադրություն, հետևաբար դեֆլորացիա կարող է տեղի չունենալ: Հարկավոր է դիմել բժիշկի` վիրաբուժական դեֆլորացիա անելու համար:

ani

13.07.2014

knereq mi haec tam inchqan piti lini txamardu arnandami chapy vor axjiky kusutyunic durs ga

NARINE

12.07.2014

KNEREQ ISK ETE GARDNERELA LINI MIAYN AMUSNUS MOT ISK INC MOT 4LINI ET DEPQUM NUYN PES VTANGAVOR E

ANUSH

11.07.2014

KNEREQ ISK HNARAVOR E VOR ARANC KUSATAXANTY PAYTELU HXIANAL? ES KARDACI VOR VOR KA KUSATAXANTI TESAK VOR PAYTUM E TSNNDABERUTYAN JAMANAK

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Armine T., դա խիստ անհատական է և պայմանավորված է Ձեր սեռական օրգանների կառուցվածքային առանձնահատկություններով: Իսկ Ձեր նշած դիրքային փոփոխությունները նպաստում են հեշտոցի պատերի սեղմվելուն` մկանային շերտի կծկման հաշվին,  և սեռական ակտի ժամանակ  կանխվում է օդի մուտքն ու ելքը դեպի սեռական ուղիներ: Մի անհանգստացեք, Ձեր խնդիրը ախտաբանական երևույթի արդյունք չէ: 

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Nelly, այդ կերպ կուսաթաղանթը վնասելն անհավանական է: 

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի ANUSH, եթե կանոնավոր սեռական հարաբերության ժամանակ դեֆլորացիա` կուսազրկում տեղի չի ունեցել, ապա դա կարող է բացատրվել Ձեր ամուսնու առնանդամի փոքր չափերով կամ Ձեր կուսաթաղանթի տեղադրության` դիրքային շեղումով: Դիմեք գինեկոլոգի վիրաբուժական  դեֆլորացիայի նպատակով: 

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Karen. առնանդամի քորը կարող է տարբեր պատճառներ ունենալ. անձնական հիգիենա, սեռավարակներ, սնկային ախտահարումներ, շաքարային դիաբետ  և այլն: Պատճառը պարզելու համար դիմեք մաշկա-սեռավարակաբանի: Մի զլացեք նաև արյան մեջ որոշել շաքարի պարունակությունը:

Nelly

09.07.2014

Barev dzez, xndrum em aseq hnaravor e votqeri sexmumic kusataxant@ patrvil? (aydpes em bavararvum)

Armine T.

09.07.2014

Bayc bjishk jan inchu myusneri mot aytpisi gazer chkan? mi ban el.ete es nerqevum em amusins verevum et jamanak gazer chen arachanum,isk ete dirqs poxum em arachanum en gazer@? shat shnorhakalutyun.

Karen

08.07.2014

Barev dzez Bjishk arnandams qor e galis arden 2 amis e isk knojs mot amen inch normal e inchic karox e linel ev inch xorhurd ktaq. xndrum em patasxaneq

ANUSH

08.07.2014

barev dzez xndrumem indz ogneq,es mi qani ore inch amusnacacem bayc der kusutyunic durs chem ekel,naxkinum chem zbaxvel haraberutyunnerov,aseq te inchpes durs gam kusutyunic,naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի NARE, բարև Ձեզ, Ձեր տարիքի աղջիկների մոտ երեմն լինում են նման վախեր, սակայն այդ վախերը, եթե հիմնավորված չեն, այսինքն, չկա լուրջ պատճառ, ուրեմն անհանգստանալու ոչինչ չկա, որպես օրենք, բոլոր աղջիկները կուսաթաղանթ ունենում են:

Կարդացեք նաև

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am

Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...

Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

Սեքսոլոգիա
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ